Ապրիլի 28-ին, Ժամը 09.40-ին Արարատի մարզի Սիփանիկ գյուղի բնակչուհի Ն.Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով սելավային ջրերը լցվում են իր տուն:
Ժամը 09.50-ին դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւների եւ գրունտային ջրերի բարձրացման հետեւանքով ջրածածկվել են 50 տան տնամերձ հողատարածքները, եւ 10 նկուղային հարկեր լցվել են ջրով:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանը:
Նույն օրը, ժամը 16.57-ին Դիլիջանի փոխքաղաքապետից ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւից վարարել է Գալավինկա գետակը' Գորկու փողոցով անցնող հատվածում պոկելով բետոնե 30 բլոկ (1 խմ ծավալով), որոնք կուտակվելով' նեղացրել են գետի հունը:
Գետի մաքրման նպատակով քաղաքապետարանը հատկացրել է մեկ ավտոկռունկ:
Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Քաղաքապետարանի հետ համատեղ իրականացված' գետի հունի մաքրման աշխատանքներն ավարտվել են ժամը 18.00-ին: Գետից դուրս են բերվել բետոնե բլոկներ, ծառի կոճղեր եւ արմատներ:
Գետի հունը նորմալացել է, վտանգը' կանխվել:
Նույն օրը, ժամը 18.00-ին Իջեւանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ ինքնափլուզվել է Նար-Դոսի փողոցի 22-րդ տան պատը:
Ժամը 18.05-ին դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւի հետեւանքով ինքնափլուզվել է քաղաքացի Գ. Եգանյանին պատկանող տան ետնամասում կառուցված քարե' 15 քմ մակերեսով պատնեշը, ինչի հետեւանքով վնասվել է տան հիմնական պատը, առաջացել են ճաքեր, եւ բնակիչներին վտանգ է սպառնում:
Բնակիչներին զգուշացվել է ժամանակավորապես չբնակվել տանը' մինչ վթարի վերացումը:
Հորդառատ անձրևներ