Լրահոս

29.04.2010 10:40


Haberturk. «Պարզվել է Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գինը»

Թուրքական լրատվամիջոցները բարձրաձայնել են թուրք-ադրբեջանական գազային համաձայնությունների որոշ մանրամասներ։ Մասնավորապես, «Haberturk»-ը գրում է, որ Թուրքիա մտնող հազար կուբամետր ադրբեջանական գազի գինը կազմելու է 220 դոլար։ 2008 թ. մատակարարվող գազի գնի տարբերության հանար Թուրքիան Ադրբեջանին կվճարի 1 մլրդ դոլար։ Հիշեցնենք, որ ապրիլի 27- ին Թուրքիայով Եվրոպային ադրբեջանական գազ մատակարարելու վերբերյալ երկու երկրների միջև համաձայնություն էր ձեռք բերվել։ Չբացահայտելով մանրամասները՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարը նշել էր, որ կողմերը բոլորն հարցերի վերաբերյալ եկել են համաձայնության։

 

Այս խորագրի վերջին նյութերը