Լրահոս

29.04.2010 10:59


Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Համարապետություն՝ Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում սողանքների հետևանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով: Վրաստանի գազափոխադրման ընկերության տեղեկատվությամբ, ներկայումս վնասված գազատարի վրա ընթանում են վերականգնման աշխատանքներ, որոնք նախնական տվյալներով կտևեն 3 օր:

Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կենտրոնական կարգավարական վարչության, հանրապետության, գազամատակարարումը շարունակվում է իրականացվել ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:

 

Այս խորագրի վերջին նյութերը