«Վարչապետն անընդհատ վախենալու բան ունի, նա իր աթոռի համար միշտ դողում է, անբնական դողոցների մեջ է ընկնում». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)
ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցողը ոչ թե «փոխհրաձգություն» է, ինչպես շատերն են այն բնորոշում, այլ՝ «բարդակ»։
«Բայց բարդակում այսպես չէ, ընդհանրապես այնտեղ գոնե կարգ ու կանոն կա։ Ես սա փոխհրաձգություն չէի համարի, քանի որ ԱԱԾ նախկին պետը բավականին խրոխտ էր ասել, որ՝ «կանգ առ»։ Անկեղծ, ցանկացած մտածող մարդ սա կոչ կսարքեր և կանգ կառներ, քանի որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Որքան էլ երիտասարդ լինի ԱԱԾ նախկին պետը, նա, այսպես թե այնպես, ի պաշտոնե հսկայական տեղեկատվության է տիրապետում։ Կարծում եմ՝ հենց այդ տեղեկատվությունն էր, որ նրան բերեց այս հակասությանը։ Ներկայիս կառավարությունը հիմնված է բիրտ ուժի վրա, Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ ինքը վարչապետ է, դեռ գլխի չի ընկել, փորձում է տղայական մակարդակի իջեցնել խոսակցությունները»,-168.am-ի հետ զրույցում ասաց Գ. Եղիազարյանը։
Ըստ նրա, այս պարագայում, լինելով սպա՝ Արթուր Վանեցյանը չէր կարող հանդուրժել այդ ամենը, որի վրա այժմ մեծ լուտանքներ են թափում։
«Չեմ կարծում, որ Վանեցյանը դառնալու է մեզանից մեկը և խոսի, նա չի խոսելու, պարզապես իր հայտարարություններով փորձում է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի ոչ հարգի խոսակցությունները։ Վանեցյանն այնքան գիտակցություն ունի, որ այս ամենը չի խորացնի, չնայած ամեն ինչ շատ ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք։ Մենք չունենք Կառավարություն, Ազգային ժողով, մենք հենց այնպես Նիկոլի «բստրած» թվերով կերակրում ենք ժողովրդին։ Հեղափոխությունից հետո Նիկոլը փակում էր Սաշիկի տեսախցիկները, ես էլ եմ, որ իրեն սրանից հետո ասելու եմ 50/50, որովհետև ինքը հենց դրա վրա խաբեց ժողովրդին ու եկավ առաջ»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանին, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ նրա հետ ամեն ինչ պարզ է, քանի որ ամեն ինչ հասկանում է։
«Հիմա «չալոյի լակոտները» Օսիպյանի հասցեին բան չեն ասում, քանի որ վարչապետը նրան պաշտոն տվեց, որ հանկարծ նա էլ չորոշի ոտքի կանգնել։
Վարչապետն անընդհատ վախենալու բան ունի, նա իր աթոռի համար միշտ դողում է, անբնական դողոցների մեջ է ընկնում»,- շեշտեց նա։