Լրահոս

29.04.2010 12:09


Լորա Բուշը չի բացառում, որ G8 գագաթնաժողովին իրենց ընտանիքին թունավորել են

Լորա Բուշը չի բացառում, որ G8 գագաթնաժողովին իրենց ընտանիքին թունավորել են

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրեսս» գործակալությունը, ԱՄՆ նախկին առաջին տիկին  Լորա Բուշը ենթադրում է, որ իրեն ու իր ամուսնուն՝ Ջորջ Բուշ կրտսերին, հնարավոր է, Մեծ ությակի գագաթնաժողովին թունավորել են։

 Լորա Բուշն իր «Ի խորոց սրտի» (Spoken from the Heart) գրքում, որը շուտով կհրատարակվի, նշում է, որ գագաթնաժողովի ժամանակ իր ամուսինն ու ամենամոտ ծառայողն անհասկանալի պատճառով հանկարծակի հիվանդացել են։ ԱՄՆ գաղտնի ծառայությունները միջադեպի կապակցությամբ հետքաննությունն են իրականացրել, և բժիշկները հաղորդել են, որ ամերիկյան պատվիրակության շրջանում վարակ է հայտնաբերվել։ Ինչպես գրում է «РИА Новости»-ն, միևնույն ժամանակ, սակայն, նախկին նախագահի ընտանիքի հիվանդության բնույթը չի հստակեցվել։

-Մենք այդպես էլ չիմացանք, թե արդյոք այլ պատվիրակությունների անդամներն է՞լ էին հիվանդացել, թե մերը հանելուկային ձևով միակն էր,-ասել է Լորա Բուշը։

Լորա Բուշի գիրքը գրախանութներում կհայտնվի մայիսին։ Գրքում նա անդրադառնում է Բուշի նախագահության ժամանակաշրջանի վերաբերյալ իր ամուսնու հասցեին հնչեցված քննադատություններին և քննադատում է դեմոկրատներին, որոնք Ջորջ Բուշ կրտսերին անվանում էին «ոչ արհեստավարժ առաջնորդ»  և «անհաջողակ»։ Լորա Բուշի խոսքերով՝ նման որակումներն անտեղի են։

 

Այս խորագրի վերջին նյութերը