Լրահոս

29.04.2010 12:16


ՀՀԿ պատգամավոր. «Հայ ազգային կոնգրեսն իր ներսում միշտ էլ խնդիրներ գտնում է»

ՀՀԿ պատգամավոր. «Հայ ազգային կոնգրեսն իր ներսում միշտ էլ խնդիրներ գտնում է»

-Հայ ազգային կոնգրեսն իր ներսում միշտ էլ խնդիրներ գտնում է արտահերթ ընտրություններ անելու, որից իրենց դերակատարումը փորձում են ավելի շեշտադրել,-լրագրողի հարցին ի պատասխան, թե ՀԱԿ-ը պնդում է, որ հիմքեր կան երկրում արտահերթ ընտրություններ անելու՝ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ -Որևիցե այլ հիմք ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների։

Նույն հարցին պատասխանելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն ասել է.

-Սա այն նույն դեպքն է, երբ սցենարը հարմարեցվում է ցանկություններին։ Որպեսզի նման հիմք լինի, պետք է հասարակությունում համապասխան հասունացում տեղի ունենա, և տեղի ունենա քաղաքական ուժերի այնպիսի վերադասավորում, որը հրատապ դարձնի նման փոփոխությունները։

Նռանյանն ասել է, թե այսօր նման վերադասավորում չկա, սակայն առկա է գործընթաց, և մինչև ընտրություններ կունենանք բավական լուրջ վերադասավորումներ.

-Սակայն հաշվի առնելով, որ մենք գործընթացի դեռ մեջտեղում ենք, կարծում եմ, առաջիկայում նման փոփոխություններ չեն լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը