Լրահոս

29.04.2010 12:39


Պատգամավորները լքելու են ԱԺ նիստերի դահլիճը

Այսօր խորհրդարանը ձայների 87 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է ԱԺ նիստերի անցկացման վայրի մասին նախագիծը։ ԱԺ-ի նիստերի ներկայիս դահլիճի վերանորոգման պատճառով նիստերը պետք է անցկացվեն կառավարության մեծ դահլիճում՝ Մելիք-Ադամյան 2 հասցեում։

Իսկ այսօր խորհրդարանը քննարկելու է կառավարության ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և մի շարք օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, կառավարության ներկայացրած «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, ԱԺ պատգամավորներ Արման Սահակյանի, Արայիկ Հովհաննիսյանի և Աշոտ Աղաբաբյանի կողմից ներկայացված՝ «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընեթերցմամբ ընդունելու մասին հարցը, կառավարության ներկայացրած «Հոգեբուժական օգնության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, կառավարության ներակայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, կառավարության ներակայացրած «Վարաչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը