Սահմանադրական կարգի տապալման ռահվիրաները (տեսանյութ)
1996-ի սեպտեմբերյան այս օրերին Հայաստանում սահմանադրական կարգ էր տապալվում: Կեղծում էին ընտրությունները:
1995թ. խորհրդարանական ընտրությունները տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ կեղծած, ՀՀՇ-ի գլխավորությամբ քաղաքական մենաշնոր հաստատած և բացասական վարկանիշը շալակած Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների 1-ին փուլում «խփեց» 51,75% և շամպայնի բաժակով շնորհավորելով թիմակիցներին՝ «վերարտադրվեց» նախագահի կարգավիճակում:
Այն, որ 1996-ին մենք գործ ենք ունեցել սահմանադրական կարգի տապալման հետ, հաստատված է այն ժամանակվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և Ներքին գործերի սուպերնախարար Վանո Սիրադեղյանի շուրթերով:
Կեղծված ընտրությունների և մարդկանց, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունների կիրառման մասին արձանագրել են նաև միջազգային կառույցները: Մասնավորապես ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում նախագահական ընտրությունները գնահատվել են անարդար: Նման գնահատականի, ի դեպ, չի արժանացել հետանկախական Հայաստանի ոչ մի համապետական ընտրություն:
ՀՀ 1-ին նախագահը հետագայում փորձեց ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը լրացնել Արցախի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, սակայն ներքին դիմադրությունը կանխեց սպասվող ազգային աղետը և վերականգնեց սահմանադրական կարգը: 1998թ. Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրվեց:
Զավեշտն այն է, որ սահմանադրական կարգի տապալման ռահվիրա հանդիսացող Լևոնական թիմի մնացուկ Նիկոլ Փաշինյանը, ով 2008-ին ղեկավարում էր փողոցային անկարգությունները, հիմա հանդես է գալիս մեր պետության պատմությունը խմբագրողի ու սրբագրողի դերում: Նա հիմա և՛ գլխավոր դատախազ է, և՛ ՀՔԾ պետ, և՛ ԱԱԾ տնօրեն, և՛ դատավոր: Ինքը մեղադրանքը հորինում է, ինքը՝ դատում:
Ներքին ու արտաքին քաղաքական դրդապատճառներից, ինչպես նաև հոգեբանական հանգամանքներից ելնելով՝ Փաշինյանն այժմ «սահմանադրական կարգի տապալման» թատրոն է բեմադրում, բայց ոչ թե դրա հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորմամբ: Մինչդեռ սահմանադրական կարգի տապալում տեղի է ունեցել 1996-ին: Քաղաք տանկեր են մտցվել ու հայտարարվել է, որ եթե անգամ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանըհավաքեր 100 տոկոս, ապա ուժայինները միևնույն է իրեն չէին ենթարկվելու:
Հիմա եթե նորանկախ Հայաստանի պատմությանը փորձ է արվում հետին թվով իրավական գնահատական տալ, ապա դա պետք է անել նախևառաջ 1995-ի և 1996-ի մասով, այլ ոչ թե ընտրակեղծարարության հիմնադիր հայրերին, 2008-ի արկածախնդրության զոհերի հարազատներից ոմանց ու քիրվայականներին հավաքել իրար գլուխ և քաղաքական թամաշա կազմակերպել դատավարության տեսքով:
Սահմանադրական կարգի տապալման ռահվիրաները (տեսանյութ)
1996-ի սեպտեմբերյան այս օրերին Հայաստանում սահմանադրական կարգ էր տապալվում: Կեղծում էին ընտրությունները:
1995թ. խորհրդարանական ընտրությունները տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ կեղծած, ՀՀՇ-ի գլխավորությամբ քաղաքական մենաշնոր հաստատած և բացասական վարկանիշը շալակած Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների 1-ին փուլում «խփեց» 51,75% և շամպայնի բաժակով շնորհավորելով թիմակիցներին՝ «վերարտադրվեց» նախագահի կարգավիճակում:
Այն, որ 1996-ին մենք գործ ենք ունեցել սահմանադրական կարգի տապալման հետ, հաստատված է այն ժամանակվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և Ներքին գործերի սուպերնախարար Վանո Սիրադեղյանի շուրթերով:
Կեղծված ընտրությունների և մարդկանց, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունների կիրառման մասին արձանագրել են նաև միջազգային կառույցները: Մասնավորապես ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում նախագահական ընտրությունները գնահատվել են անարդար: Նման գնահատականի, ի դեպ, չի արժանացել հետանկախական Հայաստանի ոչ մի համապետական ընտրություն:
ՀՀ 1-ին նախագահը հետագայում փորձեց ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը լրացնել Արցախի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, սակայն ներքին դիմադրությունը կանխեց սպասվող ազգային աղետը և վերականգնեց սահմանադրական կարգը: 1998թ. Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրվեց:
Զավեշտն այն է, որ սահմանադրական կարգի տապալման ռահվիրա հանդիսացող Լևոնական թիմի մնացուկ Նիկոլ Փաշինյանը, ով 2008-ին ղեկավարում էր փողոցային անկարգությունները, հիմա հանդես է գալիս մեր պետության պատմությունը խմբագրողի ու սրբագրողի դերում: Նա հիմա և՛ գլխավոր դատախազ է, և՛ ՀՔԾ պետ, և՛ ԱԱԾ տնօրեն, և՛ դատավոր: Ինքը մեղադրանքը հորինում է, ինքը՝ դատում:
Ներքին ու արտաքին քաղաքական դրդապատճառներից, ինչպես նաև հոգեբանական հանգամանքներից ելնելով՝ Փաշինյանն այժմ «սահմանադրական կարգի տապալման» թատրոն է բեմադրում, բայց ոչ թե դրա հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորմամբ: Մինչդեռ սահմանադրական կարգի տապալում տեղի է ունեցել 1996-ին: Քաղաք տանկեր են մտցվել ու հայտարարվել է, որ եթե անգամ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հավաքեր 100 տոկոս, ապա ուժայինները միևնույն է իրեն չէին ենթարկվելու:
Հիմա եթե նորանկախ Հայաստանի պատմությանը փորձ է արվում հետին թվով իրավական գնահատական տալ, ապա դա պետք է անել նախևառաջ 1995-ի և 1996-ի մասով, այլ ոչ թե ընտրակեղծարարության հիմնադիր հայրերին, 2008-ի արկածախնդրության զոհերի հարազատներից ոմանց ու քիրվայականներին հավաքել իրար գլուխ և քաղաքական թամաշա կազմակերպել դատավարության տեսքով:
Կորյուն Մանուկյան