Լրահոս

29.04.2010 13:01


Արա Նռանյան. «Արձանագրություններում առկա վտանգները բոլորովին էլ չեն չեզոքացել»

Արա Նռանյան. «Արձանագրություններում առկա վտանգները բոլորովին էլ չեն չեզոքացել»

Հայ-թուրքական արձանագրություններում որևէ նախապայման չկա, ուղղակի ողջամիտ ժամկետներն են ավարտվել, այդ պատճառով էլ դրանք սառեցվել են։ Այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի միտք է արտահայտել ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը։

Նույն ակումբում բանավեճի հրավիրված Արա Նռանյանն ասել է, թե մենք չպետք է բավարարվենք այս իրավիճակով.

-Արձանագրություններում առկա վտանգները բոլորովին էլ չեն չեզոքացել։ Մենք ասում էին, որ ոչ թե նախապայմաններ, այլ կոնկրետ պայմաններ կան  արձանագրություններում, և արձանագրությունները վտանգում են մեր ազգային անվտանգությունը։ Թեև իշխանությունները սկզբից մերժում էին, հիմա իրենք էլ համոզվեցին, որ այդ վտանգներն առկա են։

 ՀՅԴ պատգամավորը հարցադրում է արել, թե եթե արձանագրություններն այդքան լավն են, ինչո՞ւ մենք այն չենք վավերացնում մեր խորհրդարանում.

-Արձանագրություններն այս տեսքով թողնել և գործընթացը սառեցնել չի կարելի։ Ես չեմ ուզում, որ մեր սերունդների վրա լինի այն բիծը, որը կա արձանագրությունների տեսքով։

Արա Նռանյանը պնդել է, թե իրականում  այդ արձանագրությունները պետք է մերժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը