Լրահոս

29.04.2010 13:14


Կրճատումներ պետական համակարգում

Կրճատումներ պետական համակարգում

Այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պետական համակարգում առկա է օպտիմալացման խնդիր։ «Պետական համակարգում պետք է կատարվի աշխատակիցների կրճատում։ Կրճատումներից գոյացած ֆինանսական միջոցները կմնան նախարարությունների տնօրինման տակ և կուղղվեն աշխատակիցների պարգևատրման ֆոնդին»,-ասել է վարչապետը։ Նա նաև տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ ընդունվել է քաղաքական որոշում, համաձայն որի' ծրագրերի իրականացման գրասենյակները պետք է ինտեգրվեն նախարարություններին, իսկ ԾԻԳ-երի լավագույն մասնագետները՝ բարձր աշխատավարձով, մնան նախարարություններում։ Ըստ Տիգրան Սարգսյանի, նախարարությունների գործառույթների հստակեցման աշխատանքները մոտենում են ավարտին: Արդեն հստակեցված են տրանսպորտի ու կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների գործառույթները:

Նախարարները չորս ամսվա ընթացքում պետք է ներկայացնեն իրենց գերատեսչություններում կրճատումների ծավալների հնարավորության ծրագիր։

Այս խորագրի վերջին նյութերը