Կարծիք

26.09.2019 10:00


Սրանով Նիկոլն արդեն իսկ հող է նախապատրաստում տարածքներ հանձնելու գործընթաց սկսելու համար

Սրանով Նիկոլն արդեն իսկ հող է նախապատրաստում տարածքներ հանձնելու գործընթաց սկսելու համար

Նիկոլ Փաշինյանը ամպագոռգոռ հայտարություն է անում թե բա ես եմ Հայաստանի միակ ղեկավարը, ով ուզում է, որ Արցախի հիմնախնդիրը լուծվի նաև ի օգուտ ադրբեջանի ժողովրդի: Ի՞նչ է սա նշանակում: Սա այն է, որ ազատագրված տարածքներից որոշ մաս պետք է զիջի ադրբեջանին կամ... կամ-ի տարբերակ չի գործում, սրանով Նիկոլն արդեն իսկ հող է նախապատրաստում տարածքներ հանձնելու գործընթաց սկսելու համար:

Սա միակ բանը չէ, որ մենք կարող ենք Նիկոլին ապազգային տարր համարել, սրանից բացի Նիկոլը նաև պատրաստվում է ծնկի բերել Հայ Առաքելական եկեղեցին, Նիկոլը իր ապազգային գործողությունները սկսել է դեռևս անցյալ տարվանից, երբ կալանավորեց Արցախի հերոս Ռոբերը Քոչարյանին՝ դրանով իսկ ուրախացնելով իր բարեկիրթ ընկերոջը՝ Ալիևին:

Եթե այս ամենը Նիկոլը շարունակի իր իսկ բռնած ուղղով, ապա շատ մոտ ապագայում կարող է և բարեկիրթ Ալիևից ստանալ ադրբեջանի ազգային հերոսի կոչում:

Նիկո՛լ, երբ պատեհ-անպատեհ օգտագործում ես նախկինների անունները, երբ ամեն հարցում նրանց ես օրինակ բերում, ապա ինչո՞ւ այս հարցում չես հիշում նախկինների վարած քաղաքականությունը Արցախի հարցում: Երբ փորձում ես Պուտինից ավելի ռուս երևալ, երբ Հայաստանում տասնմեկ տարի շարունակ քաղաքական հորիցդ որդեգրած քաղաքանությունն ես շարունակում ու ողջ ազգին ասում, որ Արցախը Հայաստանի կույրաղիքն է , իսկ Արցախում գոռում, թե Արցախը Հայաստան է և վերջ: Ինչու այդ պահին չես հիշում ՙՙբոբոՙՙ նախկինների վարած քաղաքականությունը, որը տարիներ շարունակ կայուն պահեց Արցախը:

Նիկո՛լ, Հայաստանը քեզ համար փորձադաշտ չէ, Նիկո՛լ, Հայաստանի քաղաքացին քեզ համար փորձարարական ճագար չէ, ուշքի՛ արի, Նիկո՛լ, սառը թան խմի և հանգիստ նստիր տեղդ, ու չփորձես խաղալ Հայաստանցու ու Արցախցու խաղաղության հետ:

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը