Քնեսեթի լիագումար նիստում Ցեղասպանության բանաձևի ընդգրկումն անհավանական չէ
Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը ապրիլի 28-ին ընդգրկվել է Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) օրակարգում: ՀՅ Դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անհավանական չի համարում բանաձևի ընդգրկումը նաև Քնեսեթի լիագումար նիստում.
-Հավանաբար, իրենց հաշիվներով։ Բայց իշխող կոալիցիայի գլխավոր «Լիքուդ» կուսակցության կայքէջում արդեն օրեր և շաբաթներ առաջ ապրիլի 24-ի մասին էջ կար, որն ինքնին աննախընթաց է,-նշել է նա։
Կ. Մանոյանի կարծիքով՝ բանաձևի ընդգրկման հարցում կարող է դեր խաղալ և ինչ-որ տեղ նաև պատճառ է հանդիսացել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը։
-Չնայած որ սոցիալիստական «Մերեց» կուսակցությունը միշտ էլ առաջ է քաշել ցեղասպանության հարցը, բայց «Լիքուդն» այդքան ազնիվ չի եղել՝ չնայած նույն Քնեսեթի խոսնակը, ով ևս «Լիքուդ» կուսակցությունից է, միշտ էլ անձամբ կողմնակից է եղել ճանաչման և ցանկացել է երեկվա նիստը վարել ու դրական է արտահայտվել։ Հնարավոր է, ինչ-որ տեղ դերակատար է Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումը, բայց պետք է ընդունել նաև, որ Իսրայելի հասարակության մեջ մեծ է նրանց շրջանակը, ովքեր կողմնակից են, որ Իսրայելը ճանաչի ցեղասպանությունը,-ասել է Կ. Մանոյանը։
Հիմնականում հրեաները դա դիտարկում են որպես բարոյական սկզբունքի, որպես երկու ցեղասպանության ենթարկված ժողովուրդներիկեցվածք, սակայն մինչ այժմ պետության կեցվածքն այդպիսին չի եղել։
Այդուհանդերձ, չնայած նրան, որ Փարիզում նախագծի հեղինակ Հայիմ Օրոնի եղբայրն այդքան էլ լավատես չէր, որ բանաձևի ընդունումը շուտ կլինի, Կիրո Մանոյանը դա անհավանական չի համարում։

7or.am