Լրահոս

29.04.2010 14:06


ՀՅԴ պատգամավոր. «Հայ–թուրքական հարաբերությունները հայ քաղաքական մտքի ռոմանտիկ հատվածի ձախողումն են»

ՀՅԴ պատգամավոր. «Հայ–թուրքական հարաբերությունները հայ քաղաքական մտքի ռոմանտիկ հատվածի ձախողումն են»

-Եթե երկրի ղեկավարը, վարչապետը պաշտոնապես չեն հրաժարվում բանակցային գործընթացից, ապա կարող եմ ասել, որ Թուրքիային որպես «կարելի» բանակցող կարելի է ընդունել,-«Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսում պատասխանելով լրագրողի «Կիպրոսի նախագահն ասել է, որ Թուրքիան անկարելի բանակցող է, այդպե՞ս է, թե՞ ոչ» հարցին՝ ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը։

-Երբ թուրքերը պաշտոնապես կհայտարարեն, որ դուրս են գալիս բանակցություններից, այն ժամանակ կարելի է բնութագրել, որ նրանք անկարելի բանակցողներ են։

ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն էլ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունները հայ քաղաքական մտքի ռոմանտիկ հատվածի ձախողումն են.

-Մեզ փորձում էին մատուցել, որ այսօրվա Թուրքիան բոլորովին էլ նախկին Թուրքիան չէ. շատ բաներ փոխվել են, և արդեն կարելի է գնալ որոշակի զիջումների հանուն ինչ-որ բարեկեցության և համագործակցության։ Այնինչ, թե՛ Արևմուտքը, թե՛ Հայաստանի իդեալիստական քաղաքական միտքը, որն իրականում իրեն անվանում էր մինչև այս օրը քաղաքականությունից հասկացող, իսկ մեզ՝ քննադատողներիս՝ ռոմանտիկ, իրականությունը ցույց տվեց, որ բոլորովին հակառակն է։ Հաշվի չէին առնում մի պարզ հանգամանք, որ երկու երկրների միջև համագործակցությունը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կոնֆլիկտներն ունենում են այնպիսի բնույթ, ինչպես, օրինակ, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը