Հայաստանում մտավոր սեփականության և հեղինակային իրավունքենրի փաստացի խախտումների հետևանքով այսօր տուժում է ոչ միայն մտավոր սեփականության հեղինակը, այլև Հայաստանի տնտեսությունն ու միջազգային հեղինակությունը: Այս կապակցությամբ արդեն երկու տարի է, ինչ քրեական հետապնդում է իրականացվում «պիրատների» նկատմամբ:
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «BSA» (Բիզնես Սոֆթ Ալիանս) միջազգային ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը ներկայացրեց «պիրատների» նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացի արդյունքները:
«BSA»-ի ներկայացուցչի և ոստիկաների կատարած ստուգայցի ընթացքում բացահայտվել է, որ խանութներից 4-ում վաճառքի նպատակով գտնվող համակարգիչների վրա «Microsoft»-ի ոչ արտոնագրված ծրագրեր են տեղադրված, ինչի կապակցությամբ տեղում կազմվել է արձանագրություն: Ոստիկանության կողմից նշանակվել է համակարգչատեխնիկական և տնտեսագիտական փորձաքննություն' «Microsoft» ընկերության պատճառված վնասը հստակեցնելու համար:
Վերոնշյալ խանութների ընտրությունը չի կատարվել պատահականության սկզբունքով և դրանք այն խանութներն էին, որոնք բազմիցս ստացել են նախազգուշացում' ոչ արտոնագրված ծրագրեր չվաճառելու և չտարածելու հորդորով: Հարկ է նշել, որ պիրատների նկատմամբ քրեական հետապնդման գործընթացը դեռևս սկսվել է 2008թ-ի փետրվարին, երբ «BSA»-ի ու ՀՀ Ոստիկանության կազմակերպված անցագործությունների դեմ պայքարի վարչության 6 ձայնասկավառակաների վաճառաքով զբաղվող խանութներում կատարած ստուգայցի ժամանակ առգրավվեցին չարտոնագրված սկավառակներ:
Քրեական հետապնդում «պիրատների» նկատմամբ