Կարծիք

26.09.2019 20:55


Եթե որևէ մեկը կարծում է, թե Փաշինյանը Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի տեսակետներից մի մազաչափ տարբերվող տեսակետ ունի, չարաչար սխալվում է

Եթե որևէ մեկը կարծում է, թե Փաշինյանը Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի տեսակետներից մի մազաչափ տարբերվող տեսակետ ունի, չարաչար սխալվում է

Տեսեք, թե ինչ է ասում Ն.Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից՝ անդրադառնալով Արցախի խնդրին․ «Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի»:

Փաստորեն Ն.Փաշինյանը դարձյալ բաց տեքստով կոչ է անում Ալիևին նստել արցախցիների հետ բանակցությունների ու համոզել նրանց վերադառնալ Ադրբեջանի կազմ: Այլապես ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանը ուզում է ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ, իսկ ո՞վ ասաց, որ դա այդպես է: Ադրբեջանը տարածքը կվերցնի ժողովրդի՝ այսինքն արցախցիների հետ միասին, այնուհետև արցախցիներին բոլորին չի վտարի կամ բոլորին չի կոտորի, գուցե նրանց մի մասին միայն վտարի ու վերջ, իսկ մնացածին կշնորհի Ադրբեջանի քաղաքացիություն, որից հետո Արցախում կբնակեցնի այնքան ադրբեջանցիների (չմոռանանք նաև ադրբեջանցիների բազմացման տեմպերի մասին), մինչև որ արցախահայությունը սեփական հողի վրա կվերածվի ազգային փոքրամասնության, ահա և վերջ:

Եվ ելնելով Փաշինյանի այս հայտարարությունից, պարզ է դառնում, որ ինքը հենց դա էլ ուզում է:

Կարճ ասած, եթե որևէ մեկը կարծում է, թե Փաշինյանը Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի տեսակետներից մի մազաչափ տարբերվող տեսակետ ունի, ապա չարաչար սխալվում է, միգուցե ինչ-որ տակտիկական խնդիրների հետ կապված տարբերություններ լինեն, սակայն ռազմավարական տեսանկյունից նրանց տեսակետները նույնն են, այն է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին և վերջ, թող ոչ ոք ինչ-որ հույսեր չտածի, որ դա այդպես չէ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը