Լրահոս

29.04.2010 16:21


Սուրեն Սուրենյանց. «Հայաստանի իշխանությունը կերավ Թուրքիայից եկած կուտը»

Սուրեն Սուրենյանց. «Հայաստանի իշխանությունը կերավ Թուրքիայից եկած կուտը»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կասեցումը համարում է բացասական։

-Հայ-թուրքական արձանագրությունները տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար հիմք են, և այս համատեքստում ես ի սկզբանե կասկածել եմ, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն իրենց որակով ի վիճակի են սպասարկել նման բարդ գործընթացը։ Թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի իշխանություններն աչքի ընկան իրենց ապակառուցողական վարքագծով։ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի հրամանագիրն ու ուղերձը, ըստ իս, բավական տհաճ և վտանգավոր իրավիճակ են ստեղծելու ՀՀ-ի համար,-նշել է նա։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ անկախ Թուրքիայի իշխանությունների վարքագծից՝ դե յուրե առաջինը Հայաստանն է պաշտոնապես կասեցրել արձանագրությունների վավերացման ընթացակարգը, և հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր ձախողման պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի վրա։

-Թուրքիայի իշխանությունները հրահրեցին, որ Հայաստանի իշխանությունները որդեգրեն ավելի ագրեսիվ պահվածք, և, ցավոք սրտի, խոսակցական լեզվով ասած, Հայաստանի իշխանությունը կերավ Թուրքիայից եկած կուտը,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը