Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի շուրջ քննարկում' նվիրված Ղրղզստանում առկա իրավիճակին եւ Հայաստանում դրա կրկնության հնարավորությանը:
«Ղրղզստանյան դեպքերից ակներեւաբար անհանգստացած են հետխորհրդային երկրների, այդ թվում Հայաստանի կառավարող շրջանակները: Պարզ դարձավ, որ «կայունությունը», ինչի մասին մեր իշխանությունները շատ են սիրում խոսել, կարող է շատ արագ եւ անսպասելի խաթարվել: Հիմնականում թշնամիներով շրջապատված Հայաստանի պարագայում դա կրկնակի վտանգավոր է»,-բացման խոսքում ասել է ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը։
Առաջին զեկուցողը' ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Գժեգոշ Միխալսկին, շարադրեց Ղրղզստանում առկա իրավիճակի մասին իր անձնական տպավորություններն ու մեկնաբանությունները, որոնք ԵԱՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չէին: Նա մասնավորապես ընդգծեց Ղրղզստանի աշխարհաքաղաքական նշանակությունը' հատուկ ուշադրություն հրավիրելով այն դերակատարության վրա, որ ունեն այդ երկրում տեղակայված արտասահմանյան երկու ռազմակայանները' ամերիկյանը Մանասում եւ ռուսականը Կանթում: «Ղրղզստանում ծավալված խմորումները հատկապես կարեւոր են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նման օտար ուժերի ռազմավարական շահերի համատեքստում»,- ընդգծեց Միխալսկին' հավելելով, որ երկրի նոր կառավարության առջեւ ներկայում ծառացած լրջագույն խնդիրը կայունության ու անվտանգության հաստատումն է:
Ապրիլի 7-ին Ղրղզստանում տեղի ունեցած զանգվածային հուզումներն ու իշխանության տապալման գործընթացը դիտարկեց ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը: Ամենից առաջ այդ իրադարձությունները, ըստ նրա, որակապես տարբերվեցին անցած տարիների հետընտրական «թավշյա հեղափոխություններից»: «Կատարվածը դժվար է գնահատել իբրեւ սովորական քաղաքական հեղաշրջում, քանի որ այն հանգեցրեց երկրի ողջ պետական համակարգի փլուզմանը: Ըստ էության, Ղրղզստանում ժողովրդական բունտ ժայթքեց, եւ իշխանության եկած նոր ուժերը ժողովրդի տրամադրությունների վրա քիչ ազդեցություն ունեն: Բացի դրանից, ղրղզական դեպքերը զերծ են սովորական դարձած «արեւմտյան հետքից», այստեղ ակնբախ է սկզբունքորեն նոր քաղաքական երեւույթ, որի արձագանքները կարող են իրենց զգացնել նաեւ հետխորհրդային այլ երկրներում»,-ասել է Սարգսյանը:
ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ ղրղզստանյան խռովության պատճառները պայմանավորեց երեք հիմնական գործոններով: Առաջին' ղրղզական ժողովուրդը, նրա կարծիքով, լրջորեն հիասթափված էր Բակիեւի կառավարությունից' իսկական ժողովրդավարական բարեփոխումներ կենսակոչելու եւ կոռուպցիայի դեմ պայքար մղելու մասին խոստումները դրժելու համար: Երկրորդ' իշխանությունների կողմից անտեսվեցին իրական փոփոխություն եւ համապարփակ ժողովրդավարություն իրականացնելու' հանրության պահանջները: Եվ երրորդ' երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով հետզհետե սաստկացող ճնշումը միայն մեծացրեց փոփոխությունների հանդեպ ժողովրդի հուսալքությունը: «Հատկանշական է, որ այս երեք գործոններն էլ' թեեւ տարբեր չափերով, առկա են նաեւ Հայաստանում»,- նշել է Կիրակոսյանը' զգուշացնելով, որ սրանք այն դասերն են, որ Հայաստանը պետք է քաղի Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձություններից:
Վերջում ծավալվեց հարցուպատասխան եւ մտքերի աշխույժ փոխանակություն, որին մասնակցեցին ներկաներից շատերը:
Դա՞ս են արդյոք Ղրղզստանի դեպքերը Հայաստանի համար