Հարցազրույց

27.09.2019 12:32


«Տեր-Պետրոսյանը 92-ին Փաշինյանի պես Ադրբեջանի համար ընդունելի տարբերակից էր խոսում» (տեսանյութ)

«Տեր-Պետրոսյանը 92-ին Փաշինյանի պես Ադրբեջանի համար ընդունելի տարբերակից էր խոսում» (տեսանյութ)

«5-րդ» ալիքի «Հայլուր» հաղորդաշարի շրջանակներում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն անդրադարձել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի շեշտադրումներին:

Քաղաքագետը նշել է, որ թյուր է այն կարծիքը, թե Փաշինյանն առաջինն է, ով խոսում է այն բանի մասին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին:

«1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրովդա» թերթին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ պատրաստ է բանակցել լուծման իր տարբերակի շուրջ, ըստ որի ԼՂ-ն կմտնի Ադրբեջանի կազմ՝ լայն ինքնավարության կարգավիճակով՝ կարծելով, որ այս տարբերակը կարող է գոհացնել և՛ Ադրբեջանին և՛ մեզ: Պատմությունը, սակայն, ցույց տվեց, որ առնվազն մեզ համար այդ տարբերակն անընդունելի է»,-նշեց Մաթևոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը