Լրահոս

29.04.2010 17:02


Քաղաքագետ. «Թուրքիայի համար ողջամիտ ժամկետն առաջիկա հազարամյակն է»

Քաղաքագետ. «Թուրքիայի համար ողջամիտ ժամկետն առաջիկա հազարամյակն է»

«Կովկասյան կենտրոնի » տնօրեն, քաղաքագետ Արտուշ Մկրտչյանի կարծիքով հայ-թուրքական հարաբերություններն ամենևին էլ փակուղային իրավիճակում չեն. գործընթացը շարունակվում է, պարզապես դանդաղել է: Նա կարծիք է հայտնել, որ առաջիկա ամիսներին մենք կլսենք նոր գործընթացի մասին.

«Ես կարծում եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ մայիսի վերջերին, հունիսի սկզբին, մենք արդեն կլսենք հայտարարություն նոր գործընթացի սկզբի մասին, որը կանեն Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները: Կարծում եմ, որ հիստերիայի համար մեկ, մեկուկես ամիսը լրիվ բավարար է և՛ թուրքական, և՛ հայկական կողմի համար: Այնպես որ մայիսի վերջին կլսենք առաջին գործընթացի մասին: Սա գործընթաց է, որը երբեք չի տապալվի: Սա արդեն սկսված գործընթաց է, որը կարող է և՛ դանդաղ ընթանալ, և՛ արագ: Բայց որ այն շարունակվում է, փաստ է: Եթե նույնիսկ այսօր դիվանագիտական շփում և որևէ երկխոսություն չկա հայերի և թուրքերի միջև, գործընթացը շարունակվում է, այն կասեցված չէ»,- ասել է Արտուշ Մկրտչյանը:

Իսկ հարցին, թե որն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջամիտ ժամկետը, վերջինս պատասխանել է, որ ողջամիտ ժամկետներ չկան՝ ավելացնելով. «Թուրքիայի համար ողջամիտ ժամկետն առաջիկա հազարամյակն է»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը