Կարծիք

27.09.2019 14:30


Դուք չհասկացաք, բայց էս աղջիկը դառավ լակմուս մեր հասարակության ամենակործանարար արատի

Դուք չհասկացաք, բայց էս աղջիկը դառավ լակմուս մեր հասարակության ամենակործանարար արատի

Դուք չհասկացաք, բայց էս աղջիկը դառավ լակմուս մեր հասարակության ամենակործանարար արատի: Հասկանո՞ւմ եք, որ էս մարդուն խաչում էին զուտ նրա համար, որ ինքը հաջողության է հասել, երազանք է ունեցել ու հասել է երազանքին: Ու իրան խաչում էին դրա համար: Դա նախանձն է` աստվածաշնչային նենգ ու մահացու մեղք հանդիսացող նախանձը:

Ժողովուրդ, էդ նորաձևության դեֆիլեները նայե՞լ եք հեչ: Մեկ-մեկ նենց մոդելներ են լինում, ոնց որ Սայլեթ Հիլլ ֆիլմից լինեն ու վիձիծե լի, մեր աղջկա արտաքինը ոմանց քիմքին չբավարարեց: Պատասխանատու կերպով ասում եմ. արդի պոստմոդերնիստական նորաձևության ինդուստրիայում մեր աղջիկը մեղմ ասած աչք չի ծակում: Ես կասեի, որ ինքը շատ կոլորիտային արտաքին ունի:

Ու մի նախանձեք մարդկանց, որոնք հասնում են ինչ-որ բանի: Մի նախանձեք նրա համար, որ դուք չեք հասել: Դուք դա մենակ էս աղջկա հանդեպ չեք անում, դուք դա անում եք ցանկացած մարդու նկատմամբ, ով ինչ-որ բանի հասել է, ինչ-որ բան իրենից ներկայացնում է: Դրա համար էլ ցանկացած ունևոր ձեր համար գող ա, ցանկացած կռված տղա, ով հանդգնություն է ունեցել ողջ մնալու` թալանչի ու մարդասպան է, ցանկացած հաջողված հանրային դեմք ծախված է, կամ էլ` սրա-նրա տակ պառկած...

Ու հենց այս նախանձն է այն կվինտէսսենցիան, որը քանդել է մեր երկիրը ու հենց այս նախանձն ու դրա ծնած չարությունն է, որ Նիկոլի պես բառիգի գլխին թագ դրեց:

На изображении может находиться: 1 человек, стоит

Կոնստանտին Տեր–Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը