Լրահոս

29.04.2010 17:22


Թուրքիան սպասում է, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը կմնա առանց արդյունքների

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հանդես է եկել Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցն օրակարգ մտցնելու հարցով։

Թուրքական տեղեկատվական գործակալությունները հաղորդում են, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բուրակ Օզյուգերգին նշել է, թե Անկարան սպասում էր, որ այդ հարցն ինչպես նախորդ տարիներին, այժմ էլ կմնա առանց արդյունքների։

Բ. Օզյուգերգինն ասել է, թե առաջիկա օրերին Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմի ղեկավարը կայցելի Իսրայել։

 

Այս խորագրի վերջին նյութերը