Ռուբեն Հախվերդյան. «Եթե իմ ժողովուրդը լավ ապրի, ես ավելի թանկ կվաճառեմ իմ տոմսերը»
Դեկտեմբերի 3-ին կլրանա երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի 60-ամյակը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, թե տարիքն առնելու հետ սկսել է որոշ երևույթների հանգիստ վերաբերվել, սակայն նաև ավելացրել է, թե շարունակում է ատել ու զզվել գավառամտությունից։
-Հետամնացություն, անպատժելիություն՝ որևէ մեկը չի կարող նորմալ նայել այդ ամենին։ Հետամնացությունն էլ իր հետ բերում է «ֆիքստուլություն», ու սկսում են իրար հետ վիճել, թե ում մեքենան՝ ժեշտն է ավելի մեծ, ով ավելի շատ թիկնապահ ունի և այլն։ Դա ծիծաղելի է։ Ջիպազգիները (ի դեպ, պարտադի չէ անպայման հենց «Ջիպ» ունենալ, որ ջիպազգի լինես) իրենց մեջ եղած պակասությունը մետաղով ու փողով են փորձում լրացնել,-ասել է նա։
Ռուբեն Հախվերդյանի խոսքերով՝ իր 60-ամյակին լավագույն և սպասված նվերն այն կլինի, որ ժողովուրդը լավ ապրի։
-Եթե իմ ժողովուրդը լավ ապրի, ես ավելի թանկ կվաճառեմ իմ տոմսերը,-նշել նա՝ հավելելով, որ դեկտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա իր հոբելյանական համերգը, որի տոմսրի արժքեն ընդամենը 1000-5000 դրամ է։
Ռուբեն Հախվերդյանը նաև նշել է՝ շատ փող ունենալու դեպքում նախ իր հայրենի գյուղի ճանապարհը կնորոգեր։
-Հետո 1 մլն-ը կպահեի թաքուն, առանձին, իսկ մնացածն էլ կտայի ընկերներիս՝ հատկապես նրանց, ովքեր կարող են գործ դնել և ավելի շատացնել այդ փողը, որ կարողանան այդ փողով մեր մյուս ընկերներին ծառայել և առհասարակ՝ ժողովրդին ծառայել, որովհետև ես փող ծախսել չգիտեմ։ Ի դեպ, փող ծախսելն ավելի մեծ կուլտուրա է պահանջում, քան վաստակելը։ Ասում են, չէ՝ երբ բոշի եղը շատանու մ է, քսում է հետույքին։ Մեզ մոտ շատ-շատ մեծահարուստներ այդպես են անում,-նշել է նա։

7or.am