Հարուցվել է քրեական գործ' սուտ ցուցմունք տալու նպատակով պաշտպանի կողմից տուժողներին կաշառելու դեպքի առթիվ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ' սուտ ցուցմունք տալու նպատակով պաշտպանի կողմից տուժողներին կաշառելու դեպքի առթիվ: Նախաքննությամբ պարզվել է, որ փաստաբանի կողմից տուժողներին գումար է տրամադրվել խուլիգանության գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց գործողությունների վերաբերյալ նախկինում տրված ցուցմունքներից հրաժարվելու եւ նրանց մեղավորությունը բացառող ցուցմունքներ տալու համար:
Մասնավորապես՝ Հարզդանի կիրճում գտնվող □Արջանոց□ ռեստորանի մոտ 2010 ապրիլի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության' Մալաթիայի քննչական բաժնում 2010 թվականի ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով ԻԻՀ քաղաքացիներ Ս. Շաքրեհոսեինիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Մ. Շառիֆյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորում, իսկ ռեստորանի մատուցողուհի Հայկանուշ Գալստյանը, պահակ Վաղինակ Եղիկյանն ու ռեստորանի հաճախորդ Արսեն Խաչատրյանը ճանաչվել են որպես տուժողներ:
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մեղադրյալների պաշտպանությունը ստանձնած փաստաբանը 2010թ. ապրիլի 12-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում գործով տուժողներ Վ. Եղիկյանին և Հ. Գալստյանին նրանց աշխատատեղում' Հրազդանի կիրճում գտնվող □Արջանոց□ ռեստորանում, տվել է համապատասխանաբար 600 և 700 ԱՄՆ դոլար՝ նախկինում տված ցուցմունքներից հրաժարվելու եւ նշված մեղադրյալների մեղավորությունը բացառող սուտ ցուցմունքներ տալու համար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործեր' ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու համար: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն' Մալաթիայի քննչական բաժին' նախաքննություն կատարելու:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն