Բելգիան պատրաստ է արգելել փարաջայի կրումը հասարակական վայրերում
Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում, 136 կողմ, երկու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունվել է հասարակական վայրերում փարաջայի կրումը արգելող օրենքի նախագիծը։ Երկու շաբաթվա ընթացքում փաստաթուղթը պետք է քննարկվի խորհրդարանի վերին պալատում։ Հարկ է նշել, որ օրինագիծը մահմեդական կանանց հագուստին չի անդրադառնում։ Խոսքը միայն այն գլխաշորերի մասին է, որոնք ծածկում են դեմքի մեծ մասը։
Նմանատիպ օրինագծի վրա այժմ աշխատում են նաև ֆրանսիացի օրենսդիրները։

Ըստ «vesti.ru»-ի