Ինչպես է օղու կաթիլն անդրադառնում մեր օրգանիզմի վրա
Բժիշկները կարծես թե պետք է վերանայեն իրենց տեսակետն անվտանգ ալկոհոլի չափաբաժնի վերաբերյալ։ Նոր տվյալներն ասում են, որ անվտանգ ալկոհոլ պարզապես գոյություն չունի։ Տարիներ շարունակ մեզ ասում էին, որ շաբաթվա մեջ 4-5 չափաբաժին ալկոհոլը (հիշեցնենք, որ մի չաբաժինը հավասար է 15 մլ մաքուր սպիրտին, այսինքն՝ մեկ բաժակ օղուն, մեկ գավաթ գինուն կամ էլ մեկ շիշ գարեջրին) անվտանգ է։
Ամերիկյան ասոցիացիայի՝ քաղցկեղին նվիրված համաժողովի ժամանակ Միլանի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Բակարելիի ելույթը ցնցել է բոլորին։
Նրա խումբն ապացուցել է, որ նույնիսկ թույլատրելի քանակությամբ ալկոհոլն արագացնում է ծերացումը և մեծացնում քաղցկեղի տարածման հավանականությունը։
Պարզվել է, որ սպիրտային մասը նույնիսկ քիչ քանակությամբ վնասում է քրոմոսոմների ծայրամասերին, ինչը հետագայում ամբողջ քրոմոսոմի ոչնչացման պատճառ է դառնում (դա դեռևս 1971-ին ապացուցել էր սովետական կենսաբան Ալեկսեյ Օլովնիկովը)։ Պարզվել է նաև, որ ալկոհոլը սթրես է առաջացնում։