Կարծիք

28.09.2019 17:40


Ուսանողական տարիներին լավագույներից մեկը չհամարվելու բարդույթը չհաղթահարած նախկին ուսանողս ինձ պատասխանել է

Ուսանողական տարիներին լավագույներից մեկը չհամարվելու բարդույթը չհաղթահարած նախկին ուսանողս ինձ պատասխանել է

Ուսանողական տարիներին լավագույներից մեկը չհամարվելու բարդույթը չհաղթահարած նախկին ուսանողս ինձ պատասխանել է։ Ամենեւին անսպասելի եւ զարմանալի չէր, որովհետեւ համոզված էի, որ երիտասարդի «տղամարդկային» եւ մարդկային արժեքների համախումբը հանգեցնելու է ինձ այսքան էժան պատասխանելուն։ Հիմա հերթով՝

• Բնական է, որ նախարարը լրագրողական հանրույթի հետաքրքրությունը այս կամ այն անձի նկատմամբ չափում է իր արշինով՝ հետաքրքրություն միայն պաշտոնով պայմանավորված, սակայն երբ նախարարը խոսում է լրագրողներին զանգելու եւ խնդրելու մասին, լավ կլինի վերաիմաստավորի իր վարքագիծը, երբ իր կիրակի օրը (սեպտեմբերի 8) տրամադրում է քաղաքի կենտրոնում «անկախ լրագրողական կայքի» լրագրողի եւ ՀՀԿ-ական նախկին գործարարի հետ հանդիպելուն եւ մեկ շաբաթ անց տեղեկատվական արտահոսք կազմակերպելուն։ Նախարարը գիտի՝ ինչի մասին է խոսքը։

• Երբ նախարարը խոսում է բարեփոխումների մասին, լավ կլինի՝ ուշադրություն դարձնի, որ մինչեւ հիմա իր գլխավորած կառույցը գնում է իմ եւ «նախկին կոռումպացված ռեժիմի» բարեփոխումների ճանապահով, ու իրենք չեն կարողանում նույնիսկ կյանքի կոչել արդեն իսկ նախանշված բարեփոխումները, որոնք արժանացել էին միջազգային կառույցների բարձր գնահատականին՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի չձեւավորման մեկուկես տարվա ոդիսականը վկա։

• Երբ նախարարը իր հերթական փայլուն մտքերը հանձնարարում է հանձնել թղթին, լավ կլինի հիշի, որ դա անում է այն նույն կառույցը, որ ստեղծվել է իմ ջանքերով՝ ԱՄՆ ՄԶԳ-ի բացառիկ աջակցությամբ՝ ընդ որում արձանագրելով եզակի դեպք, երբ ԱՄՆ ՄԶԳ-ն երկու անգամ միեւնույն տարվա ընթացքում աջակցություն է ցուցաբերում նույն նախարարությանը։

• Վերջապես երիտասարդը պետք է փորձի հասկանալ, որ մեծերի աշխարհում ամեն ինչ ուղիղ տեսքտով չէ, որ ասվում է։ Հանգիստ է պետք տանել միջազգայինների եւ' դրական եւ' բացասական կարծիքը։ Միջազգային կառույցները արդեն իսկ բացասական գնահատական են տվել իրեն ու իր պատրոնին՝ կանխելով ունիվերսալ վեթինգի ու «դատավոր-անդամ» բառախաղի վերաբերյալ թունավոր հիմնավորումների ներթափանցումը մեր իրավական համակարգ։ Սակայն, նախարարը որեւէ պարագայում չի հետեւում նույնիսկ միջազգային կառույցների հորդորներին (դեռ կամակորության փուլը չի հաղթահարել)՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծում «դատավոր-անդամ» բառախաղի օգտագործումը վկա։

Այսքանից հետո պարզ է դառնում, որ նախարարը չի կարողանում լռել, դրա համար լավ կլինի գոնե անսա իր պատրոնի մյուս հորդորին՝ մտածի՚ր, նոր խոսի՚ր։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը