Կարծիք

28.09.2019 17:45


Ներկայացրինք միջնորդություն վարչապետ Փաշինյանին ևս ձերբակալելու ու հարցաքննելու կապակցությամբ

Ներկայացրինք միջնորդություն վարչապետ Փաշինյանին ևս ձերբակալելու ու հարցաքննելու կապակցությամբ

Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում գործընկերոջս՝ Alexandr S. Kochubaev֊ի հետ ներկայացրինք միջնորդություն վարչապետ Փաշինյանին ևս ձերբակալելու ու հարցաքննելու կապակցությամբ, քանի որ Նարեկ Մութաֆյանն ըստ էության վերարտադրել է վարչապետի միտքն, այն էլ հարցադրման տեսքով, և եթե Նարեկի ու Սարգսի գործողությունները արդարադատության իրականացնելուն խոչընդոտել են որակվում, ապա նվազագույնը նույն քրեաիրավական գնահատականին պետք է արժանանա վարչապետը։

Ի դեպ, քրեական գործը վերաորակավորվել է, այլևս ՀՀ քր. օր.֊ի 343֊րդ 3֊րդ մասով նախատեսված հանցակազմը չէ՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կալանք սահմանող պատժաչափով, այլ մեղսագրվել է ՀՀ քր. օր.֊ի 332֊րդ հոդվածի 1֊ին մասով հանցակազմը՝ առավելագույնը 5 տարի ազատազրկում սահմանող. առավելագույնը երեք ամիս կալանք սահմանող հանցակազմով դժվար կլիներ հասնել նվազագույնը երկու ամսով կալանքի, իսկ որոշ վայնասուն բարձրացրածների հիստերիային միայն այդ կալանքը հագուրդ կտա։

Հ.Գ. Կեցցե՛ չվնգստացող Դատարանը, որի կայացնելիք դատական ակտի արդյունքում Նարեկն ու Սարգիսը ժամ առաջ կհայտնվեն ազատության մեջ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը