Լրահոս

30.04.2010 09:30


Բակո Սահակյանն ու Իգոր Պոպովը քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը

Բակո Սահակյանն ու Իգոր Պոպովը քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ապրիլի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/Արցախի Հանրապետության/ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:

Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հրամայականը:
Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համախագահը հայտարարել է, որ նախագահ Սահակյանի հետ քննարկվել են համագործակցության մի շարք  ծրագրեր՝ այդ թվում  Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը:
Հիշեցնենք, որ Արցախի միակ օդանավակայանը չի գործում 1992թ.-ից։  Իր հերթին, Ադրբեջանը մերժում է թռիչքների համար անվտանգության երաշխիքներ տալ: Այսուհանդերձ, երկու տարի առաջ սկսվել է է օդանավակայանի շենքի կառուցումը, որը մոտենում է աւարտին:

Այս խորագրի վերջին նյութերը