Կարծիք

28.09.2019 20:34


Առնվազն տարակուսելի է Ռուստամ Բադասյանի այսօրվա երկբևեռ աֆեկտիվ խանգարումը

Առնվազն տարակուսելի է Ռուստամ Բադասյանի այսօրվա երկբևեռ աֆեկտիվ խանգարումը

Առնվազն տարակուսելի է Ռուստամ Բադասյանի այսօրվա երկբևեռ աֆեկտիվ խանգարումը։

Իմքայլականներից ամենանորաթուխ նախարարը, ով ի դեպ հպարտորեն էր նրկայացնում ՍԴ դատավորներին առաջարկվող «օրինական կաշառքի» և առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամաբ բռնագանձում տարածելու վերաբերյալ խայտառակ օրինագծերը, այսօր հանկարծ ցնցվել է դատավոր Դանիբեկյանի նկատմամաբ իրկանացված գործողությունից։

Նախարարը, ում նախահեղափոխական Հայաստանում ունեցած միակ ձեռքբերումը եղել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը լինելը, կկվի լռությամբ անարձագանք էր թողնում ասենք, օրինակ, բարձր դատարանի դատավոր տիկին Գյուլումյանի նկատմամբ օրը ցերեկով իրականացված բռնությունը։

Առավել տարակուսելի է, որ Դանիբեկյանի նկատմամբ իրականացվածը ցնցել է նիկոլական նոմենկլատուրային, որոնք երկարատև, ուժասպառ օրինական կաշառք ներառող պայքարից հետո, որոշել են ՍԴ նախագահից ազատվել «օրինական» ճանապարհով։

Մեկդ հարց ուղեք ՊԵԿ նախագահի նախկին տեղակալից անձնական երաշխավորությամբ նախարար դարձած տղային՝ ի՞նչ կարծիք ունի ԱԺ կողմից ՍԴ ներկայացված 94 էջանոց բառակույտի մասին և արդյոք ապագաբանական ցնցակաթված չէ՞ր ունենա, եթե Դանիբեկյանին տրված հարցերը ուղղվեին գրավոր։
#ժողովրդի_սրտի_բարեփոխիչ_արդարադատության_նախարարը

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը