Լրահոս

30.04.2010 10:54


Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է հայ–թուրքական հարաբերությունները

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ինչպես հաղորդում է «CNN Turk»-y, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել հանդիպման մանրամասների մասին, որում նշված է, թե «հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը պետք է ուսումնասիրվի գիտական և ակադեմիական միջազգային շրջանակներում՝ հմինվելով միայն օբյեկտիվ և ճշմարիտ փաստերի վրա»։

Բացի այդ, հաղորդագրության մեջ ընդգծված է, որ «Թուրքիան պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»։

Նշենք, որ ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը ներկա են եղել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, բանակի գլխավոր շտաբի ղեկավար Իլկեր Բաշբուտը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը