Լրահոս

30.04.2010 12:45


«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն չի կազմելու»

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն չի կազմելու»

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն չի կազմելու,-ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինքը  հերթական խորհրդարանական ընտրություններում ԱԺ կազմում փոփոխություններ կանխատեսո՞ւմ է.

-Արտահերթ ընտրություններն իրատեսական չեմ համարում, որովհետև ուժերը պատրաստվում են հերթական ընտրություններին։

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմի, քանի որ «եթե այն դաշտում, որտեղ փող էին բաժանում, ժամանակին կար 1-2 կուսակցություն, հիմա 99%-ը, ով հավակնում է և ուզում է ընտրվել (բացի ԺԿ-ից), այդ դաշտում է՝ զրկվելով հեղինակությունից»։

-Այս անգամ շատ կլինեն կուսակցությունները, որոնք կմասնակցեն ընտրություններին,-ավելացրել է Տիգրան Կարապետյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը