Լրահոս

30.04.2010 13:29


Սպասվում են ուժգին տեղումներ

Սպասվում են ուժգին տեղումներ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության Հայպետհիդրոմետի օդերևութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասել է, որ առաջիկա օրերի համար, արևային եղանակի առումով, ուրախացնող ոչինչ չի կարող ասել։

Ըստ կանխատեսումների, այսօր գիշեր հանրապետությունում կգրանցվեն ուժգին տեղումներ: Մայիսի 1-ի առավոտյան տեղումները կշարունակվեն, ցերեկը կդիտվի դադար: Մայիսի 2-ի գիշերն ու ցերեկը տեղումների առումով հարաբերական դադար կդիտվի, իսկ 2-ի երեկոյան ու 3-ին հանրապետությունում ամենուրեք սպասվում են տեղումներ, առանձին վայրերում' զգալի: Ինչպես նշեց ծառայության ղեկավարը, մայիս 4-ին և 5-ին տեղումները հանրապետությունում կպահպանվեն, Երևանում դրանց առավել հաճախ կգրանցվեն հատկապես երեկոյան ժամերին:

Բանախոսը նշել է, որ ջերմաստիճանի էական բարձրացում սպասվում է մայիսի 7-ից։

Այս խորագրի վերջին նյութերը