Մեկնաբանություն

30.09.2019 16:55


Կոլոտ Հովոյի բոյով քծնանքն առ վնգստան դատավորներ ու Նիկոլ

Կոլոտ Հովոյի բոյով քծնանքն առ վնգստան դատավորներ ու Նիկոլ

Էժանագին տեսարանների, ցածրորակ սերիալների, անճոռնի ֆիլմիկների դերասան Հովհաննես Ազոյանի՝ Կոլոտ Հովոյի մոտ քծնանքի նոր եթերաշրջան է սկսվել։ Սրա մոտ կրկին «թունդ հեղափոխական» պաթոս կա։ Ըստ ամենայնի՝ նա կա՛մ մի բան է ստացել Նիկոլ Փաշինյանից, կա՛մ ստանալու հույս ունի։ Այլապես սա առանց նյութական «քյարի» կամ «քյարի» ակնկալիքի չէր ողջունի վնգստացող դատավորների «ոհմակի» ներկայացուցիչների որոշումը՝ Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի կալանավորման առումով։

Իսկ որ կոլոտ Հովոն առանց անձնական ու նյութական «քյարի» քայլ չի անում, հայտնի է վաղուց․ երբ նա փող էր աշխատում նախկին իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող համակարգում և «քաղաքացիական» նպատակներով օգտագործվում նրանց կողմից։

Ի դեպ, նախկին իշխանությունների հաճախորդական հարեմում կոլոտ Հովոն աշխատում էր Նիկոլ Փաշինյանի հետ ուս ուսի տված։ Հետո տեղի ունեցավ հաճախորդաց բունտ և երկուսը թռան նախկին տերերից՝ դառնալով «թունդ հեղափոխական»։ Մեր ժողովուրդն էլ այնքան էր ուզում փոփոխություն, որ հավատաց այս հաճախորդներին։

Տեղի ունեցավ իշխանափոխություն, և ինչպես միշտ է պատահում, հեղափոխականները սկսեցին «քցել» միմյանց, կծմծել իրար ու տռաս հանել մեկը մյուսին։

Կոլոտ Հովոն պատգամավոր դառնալու ցանկություն ուներ, քանզի քաղաքականապես անմեղսունակ լինելու առումով չէր զիջում «Իմ քայլի» ցուցակում հայտնվածներից շատերին։ Եթե Կարգին Հայկոյի պես ծաղրածուն նշանակվել էր Երևանի քաղաքապետ, ապա կոլոտն առնվազն կարող էր հավակնել ԱԺ նախագահի պաշտոնին։ Բայց Նիկոլը փորում թողեց Հովոյի մուրազը՝ ԱԺ նախագահի աթոռին դնելով մեկ այլ «Հայկոյի»՝ Արարատ Միրզոյանին, ինչին հետևեց կոլոտի ատամ ցույց տալը, թե բա հեսա հալդ կտենաս Նիկո՛լ տղա։

Նիկոլն, ըստ ամենայնի, հալը տեսավ կամ Հովոն տեսավ իր հալը Նիկոլի աչքերում։ Արդյունքում կոլոտը հիմա բոյով մեկ քծնում է «ժողովրդի» վարչապետին ու ծիծաղելի ստատուսներ գրում։ Նա ողջունում է ապօրինությունները։ Այնպիսի հետույքամտիչ ստատուսներ է գրում, ինչպիսին իրեն չէին ստիպում անել նույնիսկ իր կապիտալի նախնական բավական լավ կուտակմանը նպաստած նախկին իշխանությունները։

Ահա այսպիսին են հոմո թավշիկուսները՝ քայլարած հաճախորդները։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը