Լրահոս

30.04.2010 13:30


Ստեփան Սաֆարյան. «...Ղարաբաղի խնդիրը պատերի տակ քննարկվող խնդիր չէ»

Ստեփան Սաֆարյան. «...Ղարաբաղի խնդիրը պատերի տակ քննարկվող խնդիր չէ»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը հստակ և պաշտոնապես իր դիրքորոշումն արտահայտի Կարսի պայմանագրի վերաբերյալ, և Ռուսաստանի ու Թուրքիայի իշխանությունների միջև Անկարայում տեղի ունենալիք հանդիպումներին ընդառաջ ուղերձ հղի, որ ղարաբաղյան խնդիրը չպետք է քննարկվի «պատի տակ»-ի ձևաչափով։

-Պաշտոնական Երևանը, վերջիվերջո, պետք է շատ հստակ ուղերձ ուղարկի բոլորին՝ ԵԱՀԿ-ին, միջազգային կառույցներին, որ Ղարաբաղի խնդիրը պատերի տակ քննարկվող խնդիր չէ, և Դավութօղլուն, Էրդողանը, Վլադիմիր Պուտինը կամ մյուսը չեն կարող այդ հարցերն առանց շահագրգիռ կողմերի դնել քննարկման։ Վերջին հաշվով սա Կարսի պայմանագիրը չի, որ Ռուսաստանը և Թուրքիան կնքեն այնպես, ինչպես դարասկզբին են արել։ Եվ կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի Հայաստանը շատ հստակ նոտա ուղարկի նաև, և պետք է ձևերը գտնել ուղղակի Մինսկի խմբից Թուրքիային հանելու ուղղությամբ, այլապես այս վարքագիծը, երբ Թուրքիան օրեցօր ազդեցության բավական լծակներ է ձեռք բերում գործընթացի նկատմամբ, ուղղակի անթույլատրելի է։ Պատահական չէ, որ արդեն 3-րդ էպիզոդն է, երբ Թուրքիան խոսում է Կարսի պայմանագրի՝ Նախիջևանի նկատմամբ իր պրոտեկցիայի և այլ բաների մասին, և ամենևին պատահական չէր, որ հենց սահմանների ճանաչման դրույթն արձանագրություններում թուրքական կողմը մեկնաբանում էր իբրև Կարսի պայմանագիրը վավերացնելու միջոց։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը