ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունել է Կարինե Հակոբյանի և Ռուբեն Հակոբյանի մուտքը «Ժառանգություն»՝ հնարավոր համարելով, որ հետագայում հանրաճանաչ այլ անձինք ևս միանան «Ժառանգությանը»։
-«Ժառանգությունն» ընդհանրապես որևէ հատուկ քաղաքականություն չունի կուսակցական անդամներ ներգրավելու, վարչական ռեսուրսներ օգտագործելու, ֆինանսական գայթակղություններ ներկայացնելու, ինչպես դա արվում է այլ կուսակցություններում,- միաժամանակ ընդգծել է Ա. Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը նախկինում անդամակցել է ՀՅ Դաշնակցությանը։
Նշելով, որ «Դաշնակցությունն» իրենք համարում են ընտանիք՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է.
-Երբ մեկն ընդունվում է «Դաշնակցություն», մենք համարում ենք, որ նա եկավ մեր ընտանիք, երբ դուրս է գալիս «Դաշնակցությունից», նա արդեն մեր ընտանիքի անդամը չէ և ազատ է իր գործունեության մեջ։ Այնպես որ ոչ պարսավելի բան եմ տեսնում... և ընդհանրապես մեզ շատ չի հետաքրքրում, թե «Դաշնակցությունից» հետո ով ուր կգնա։
Անդրադառնալով այն հայտնի արտահայտությանը, որ նախկին դաշնակցական չի լինում՝ Ա. Շահբազյանը կարծիք է հայտնել, որ «Դաշնակցությունը» մտածողություն է, դավանանք։
-Ես ինձ չեմ պատկերացնում, օրինակ, այլ տեղ, եթե նույնիսկ տեսականորեն կարող եմ մտածել, որ մի օր «Դաշնակցության» մեջ չեմ լինի։ Բայց ամեն մարդ ինքն է կողմնորոշվում,- եզրափակել է Ա. Շահբազյանը։
«Դաշնակցությունը» մտածողություն է, դավանանք

7or.am