Լրահոս

30.04.2010 14:59


Գագիկ Մինասյան. «Տնտեսական ճգնաժամի պրոցեսը մեզ մոտ ավարտված է»

Գագիկ Մինասյան. «Տնտեսական ճգնաժամի պրոցեսը մեզ մոտ ավարտված է»

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2010թ. առաջին եռամսյակի բյուջեի կատարողականի մասին՝ ասել է, թե դրական տենդենց է նկատվում։

-Առաջին երեք ամիսների արդյունքում մենք ունենք ՀՆԱ-ի 9,5% աճ։ Ինչ վերաբերում է այն 4 հիմնական բաղադրիչներին, որոնք կազմավորում են ՀՆԱ ցուցանիշը, ապա այստեղ շատ ուրախալի է արդյունաբերության շուրջ 10% աճը, ծառայությունների շուրջ 6% աճը և գյուղատնտեսության շուրջ 3% աճը։ Ինչ վերաբերում է շինարարությանը, որը վերջին շուրջ  մեկ տարվա ընթացքում էապես վատացնում է մեր հիմնական ցուցանիշը, ապա առաջին եռամսյակի համար մենք ունենք նախորդ տարվա  նկատմամբ գրեթե նույն ցուցանիշը։ Այսինքն, անկում չունենք։ Առաջին անգամ վերջին մեկ տարում արձանագրվում է անկման բացակայություն,-նշել է նա։

Ըստ Գագիկ Մինասյանի՝ այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ տնտեսական ճգնաժամի պրոցեսը մեզ մոտ ավարտված է։

-Կարծում եմ՝ շատ մոտ ժամանակներս կարող ենք խոսել այն մասին, որ այն բոլոր ցուցանիշները, որ մենք ունեցել ենք նախքան ճգնաժամը, ևս հասանելի են մեզ,-նշել է նա։

Գագիկ Մինասյանի խոսքերով՝ 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում մենք գրանցել ենք շուրջ 60%-ի արտահանման և շուրջ 23%-ի ներմուծման աճ։ Կածես տենդենցը դրական է, սակայն այս տենդենցների հետ մեկտեղ շարունակում է գրանցվել բարձր գնաճ, որն իսկապես մտահոգում է և՛ հասարակության անապահով շերտերին, և՛ կառավարությանը, և այստեղ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն և՛ կառավարության, և՛ ԿԲ-ի կողմից, շարունակական պետք է լինեն,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը