Լրահոս

01.10.2019 12:26


Արարատի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ճամփեզրի քարերին. կան վիրավորներ

Արարատի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ճամփեզրի քարերին. կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 23-ամյա Անդրանիկ Շ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VD 005 համարանիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Ուրցաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Շ-ն և ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Միշա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը