ՀՅԴ, ԲՀԿ և ՍԴՀԿ երիտասարդները և հայ–թուրքական գործընթացը
«Փակուղո՞ւմ է արդյոք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, թե՞ ոչ» հարցին «Հայելի» ակումբում անդրադարձել են ՀՅԴ, ԲՀԿ և ՍԴՀԿ երիտթևերի ներկայացուցիչները։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը նշել է, որ «Դաշնակցության» համար վտանգը դեռևս շարունակվում է, քանի դեռ Հայաստանը հետ չի վերցրել ստորագրությունները։ «Դաշնակցությունը» շարունակելու է «Ոչ»-ի պայքարը, և քաղաքացիները շարունակում են միանալ դրան իրենց ստորագրություններով։ Նա նշել է, որ մարտավարական հաղթանակ կլինի այն դեպքում, երբ բանակցություններն սկսվեն զրո կետից, և կյանքի կոչվեն այնպիսի արձանագրություններ, որտեղ նախապայմաններն իսպառ չեզոքացված կլինեն։
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Գագիկ Մելիքյանի կարծիքով արձանագրությունները փակուղի են մտել ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից, այլ ՀՀ ՍԴ որոշումից հետո։ Արձանագրությունները տեսականորեն շարունակվում են, նրա կարծիքով, սակայն իրատեսական լինելու դեպքում հստակ է, որ կողմերից ոչ ոք վավերացման գործընթացը շարունակելու ցանկություն չունի, և ստորագրությունները շուտով ընդհանրապես հետ կկանչվեն։
ԲՀԿ երիտասարդության հարցերի հանձնաժողովի քարտուղար Գևորգ Մանուկյանի համար նախագահի գլխավորությամբ Թուրքիայի հետ բանակցությունների նախաձեռնությունը շատ նորմալ և քաղաքակիրթ էր և քաղաքական երկխոսության հիմք դրեց։ Նրա կարծիքով գործընթացի դուռը փակված չէ։

7or.am