Կարծիք

01.10.2019 14:10


Փաշինյանի պատկերացմամբ՝ դատարանը պետք է հանդիսանա ընդամենը իշխանության շահերը սպասարկող գործիք

Փաշինյանի պատկերացմամբ՝ դատարանը պետք է հանդիսանա ընդամենը իշխանության շահերը սպասարկող գործիք

Դատարանները պետք է լինեն ազատ և անկախ, այլապես ներդրումներ չեն լինի: Այս թեզն էր առաջ քաշում և շարունակում է առաջ քաշել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ պետք է ասել, որ պարոն Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի մեր դատական և առհասարակ՝ իրավապահ համակարգը լինի ազատ: Խնդիրը, սակայն, նրանում է, որ ազատության մասին մեր ու Նիկոլ Փաշինյանի պատկերացումերը չեն համընկնում:

Մենք պատկերացնում ենք, որ դատարանը պետք է ազատ լինի ցանկացած տիպի ճնշումներից, և առաջնորդվի միմիայն օրենքի տառով: Իսկ Փաշինյանի պատկերացմամբ՝ դատարանը պետք է ազատ լինի……օրենքի գերակայությունից, և հանդիսանա ընդամենը իշխանության շահերը սպասարկող գործիք: Ինչը, իհարկե, ամբողջությամբ տեղավորվում է «Պետությունը ես եմ» մոդելի մեջ, որի շրջանակներում էլ գործում է Փաշինյանը:

Առանց բազմաթիվ՝ մեր տեղեկատվական հոսքերը հեղեղած օրինակներին անդրադառնալը, պարզապես ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական գործունեության մեջ այնքան է կենտրոնացել ներքին քաղաքական կյանքի վրա, որ, կարծես, բաց է թողել այն հանգամանքը, որ արդի աշխարհում ցանկացած ներքաղաքական քայլն աննկատելի չի մնում արտաքին աշխարհի համար:

Եվ դժվար թե այս լարվածությունը, քաղաքական հողի վրա տարբեր հասարակական խմբերի այս առճակատումը, որն այսօր տեղ է գտել մեր երկրում, տնտեսապես գրավիչ դարձնեն մեր երկիրն արտաքին աշխարհի համար: Իսկ տնտեսական քաղաքականության տեսլականի բացակայությունը է՛լ ավելի է վանում պոտենցիալ ներդրողներին:

Սա նշանակում է, որ մոտ ապագայում Հայաստանում տնտեսական ոլորտի լուրջ բարելավում չի սպասվում: Եվ մարդիկ վաղ թե ուշ սկսելու են նկատել, որ նրանց կենսամակարդակը զարգացում չի ապրում, ինչն առատ հող է հանդիսանալու դժգողությունների և բողոքի նոր ալիքի հասունացման համար, քանի որ պոպուլիստական գաղափարներով մարդկանց կարելի է շատ կարճ ժամանակով «կշտացնել»:

Բայց ստամոքսը վաղ թե ուշ իրական սնունդ է պահանջելու, և այն երկար ժամանակ չստանալու ադրյունքում առաջացած խոցը մարդկանց նորից դրդելու է դուրս գալ փողոց: Եվ այդ ժամանակ արդեն պոպուլիստական մտքերն ի վիճակի չեն լինելու կանգնեցնել սուր ցավերից տառապող և փրկություն փնտրող հասարակությունը:

На изображении может находиться: текст
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը