Լրահոս

30.04.2010 15:05


Կկայանա Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Ս.թ. մայիսի 1-ին Երևանում' ՀՀ կառավարության շենքում, կկայանա Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը: Նիստը կբացվի ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթով:

Օրակարգում են քննարկումներ մրցունակության հիմնադրամի հաղորդակցության և արտաքին կապերի ռազմավարության, ինչպես նաև ծրագրերի մշակման համար ֆինանսավորման ձևաչափի շուրջ: Քննարկմանը կդրվեն նաև «Համահայկական ցանց» նախագծի կոմիտեի հանձնարարականները և առաջադրված նախաձեռնությունները:

Նիստին կներկայացվի «Տաթևի վերածնունդ» և Միջուկային բժշկության ծրագրերի ընթացքը և հետագա քայլերը: Առողջապահության ոլորտի նախագծերի քննարկմանը կմասնակցի նիստին հրավիրված ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Այս խորագրի վերջին նյութերը