«Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հայտարարությունը Մայիսի 1-ի տոնի կապակցությամբ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը Աշխատավորների համաշխարհային համերաշխության օրվա' Մայիս 1-ին ընդառաջ հայտարարում է, որ Հայաստանում կան աշխատավորների իրավունքների հետ կապված բազմաթիվ օրհասական խնդիրներ, որոնք օր առաջ կարոտ են լուծման:
1.Հայաստանում ձևականորեն գրանցված են, սակայն չեն գործում արհեստակցական միությունները, որոնք պարտավոր են զբաղվել աշխատավոր մարդու իրավունքների պաշտպանությամբ: Հրամայական է առաջացել ստեղծել նոր արհեստակցական միություններ, որոնք պետք է բաժանված լինեն պետությունից և որևիցե ֆինանսական կախում չունենան' այս կերպ ապահովելով իրենց գործունեության անկախությունը:
2. Պաշտպանված չէ աշխատավորն ինքը: Որպես կանոն տեղյակ չլինելով սեփական իրավունքներից, գործատուն, աշխատանքի վերցնելով, չի կնքում պատշաճ աշխատանքային պայմանագիր, որի արդյունքում հնարավորություն է ունենում սեփական քմահաճույքով հեռացնել աշխատանքից, երբ ցանկանում է:
3. 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկը չի պահպանվում, իսկ հավելյալ աշխատանքի համար ճնշող մեծամասնությամբ վարձատրություն չկա: Որպես կարկառուն օրինակ կարելի է նշել տաքսի ծառայություններ մատուցող շատ ընկերությունների, որտեղ ստիպում են վարորդին մեքենա վարել ուղիղ մեկ օր' 24 ժամ:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երիտասարդները վստահ են, որ երկրի սոցիալական պաշտպանվածության և աշխատավորի իրավունքների պաշտպանութայն ոլորտները պետք է դիտարկել իբրև ռազմավարական առաջնահերթություն և անհապաղ զբաղվել այս խնդիրների լուծմամբ: Երկրի շենացնողը ոչ թե ուրիշի հարստությունը յուրացրած հանցագործն է, այլ չարքաշ ռամիկն ու սևագործ բաշխատավորը, որոնց աշխատանքով էլ ապրում է Հայաստանը:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն