Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հաջորդ հանդիպման մասին որոշում է ընդունվել
Ուրբաթ՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին աշխատանքային օրը, ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, թե Կառուցվածքի բյուրոյում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի ստեղծման հարցի քննարկում։
«Այս շաբաթ իմ մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների միջև հանդիպում է տեղի ունեցել։ Որոշում է ընդունվել նմանատիպ հանդիպում անցկացնել նաև հունիսին ավելի լայն ձևաչափով։ Դրան կարող են մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ընդդիմադիր անդամները։ Հանդիպմանն ընդդիմադիր ներկայացուցիչների մասնակցության գաղափարն իմն է»,-ասել է նա։
«Trend»-ը հաղորդել է, որ ԵԽԽՎ ղեկավարն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցը կքննարկվի հաջորդ հանդիպմանը, որը կկայանա հունիսին նստաշրջանի շրջանակներում։