Լրահոս

30.04.2010 17:56


Ռուսաստանի ԱԳՆ–ն Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ–ում ներգրավելու առաջարկ չի ստացել

Ռուսաստանի ԱԳՆ–ն Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ–ում ներգրավելու առաջարկ չի ստացել

Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ-ում ներգրավելու վերաբերյալ Ադրբեջանից պաշտոնական առաջարկություն չի ստացել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

Նեստերենկոյի խոսքերով՝ եթե անգամ այդպիսի առաջարկ եղել է, ապա Ռուսաստանը՝  որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, պաշտոնապես նման առաջարկ չի ստացել։

-Ամեն դեպքում այդ խոսակցությունը գործնական դաշտ տեղափոխելու համար հարկավոր է հակամարտության կողմերից բոլորի համաձայնությունը։ Սակայն հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների կասեցումը՝ դժվար թե կարելի է այդպիսի համաձայնության հույս ունենալ,-Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ ասել է Նեստերենկոն։

 

Այս խորագրի վերջին նյութերը