Orange Ինտերնետի 25,000-րդ բաժանորդը կմեկնի Ֆրանսիա` մասնակցելու Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությանը
Orange Ինտերնետի 25,000-րդ բաժանորդը կմեկնի Ֆրանսիա' մասնակցելու Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությանը: Սա էր հայտարարված այն բացառիկ նվերը, որ այսօր գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հանձնեց Ինտերնետ Հիմա գերարագ ինտերնետի հոբելյանական բաժանորդին' Արփինե Ավետիսյանին, որն իր բաժանորդագրությունը ձեռք էր բերել երեկ Orange-ի գլխավոր խանութում:
Քանի որ արդեն 10 տարի ի վեր Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերներից է և օգտվելով առիթից, որ մայիսին տեղի է ունենալու Կաննի 63-րդ փառատոնը, Orange Արմենիան որոշել է անմոռանալի նվեր անել 25,000-րդ բաժանորդին' այսպիսով միասին նշելով Orange Ինտերնետի հաջողությունը Հայաստանում:
«Մենք սպասում էինք այս բաժանորդին: Սա հերթական տոնն է Orange ընտանիքում և ուրախ ենք, որ մեր «ինտերնետ բոլորի համար» կարգախոսը իրոք դառնում է իրականություն Հայաստանում»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Վերջին շաբաթների ընթացքում մենք մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարել 3G ցանցի ընդլայնման և թողունակության բարձրացման ուղղությամբ: Այժմ աշխատանքների առաջին փուլն ավարտված է: Մոտակա շաբաթներին, երբ աշխատանքներն ավարտին հասցվեն, մեր ցանցի թողունակությունը կրկնապատկված կլինի: Այսինքն, նաև կկարողանանք ավելի շատ բաժանորդների ընդունել և էլ ավելի բարձր որակ ապահովել», -նշել է նա: