Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մուհամմեդ-Ռեզա Ռահիմը Դամասկոսում հանդիպել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Հելեդ Մաշալի և «Իսլամական ջիհադ» խմբավորման գլխավոր քարտուղար Ռամադան Աբդուլլայի հետ։ Ինչպես հաղորդում է «Курсор»-ը, հանդիպման ժամանակ Մուհամմեդ-Ռեզա Ռահիմը նշել է պաղեստինյան խմբավորումների հաղթանակի անխուսափելիությունը «սիոնիստական թշնամու» դեմ։
«ИРНА» գործակալության հաղորդմամբ՝ նա ասել է, որ թշնամուն հաղթելու միակ միջոցը համբերությունն ու Աստծուն ապավինելն է։ «Իսլամական ջիհադ» խմբավորման գլխավոր քարտուղար Ռամադան Աբդուլլան էլ ասել է, «թե Լիբանանում և Գազայում թշնամին հարձակվել է ամբողջ դաժանությամբ, բայց պարտություն է կրել»։
Իրանին շնորհակալություն հայտնելով օժանդակության համար՝ նա ընդգծել է, որ ընդվզումը կշարունակի այնքան ժամանակ, մինչև Պաղեստինի բոլոր տարածքները չազատագրվեն։
Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մուհամմեդ-Ռեզա Ռահիմը պաշտոնական պատվիրակությամբ մեկնել էր Դամասկոս Իրանի և Սիրիայի տնտեսական համատեղ 12-րդ նիստին մասնակցելու համար։
Իրանը համոզված է իր հաղթանակում