Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հերթական հայտարարության մասին
Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման, ս. թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացել է զինված ուժերի շինարարությանը վերաբերվող խորհրդակցություն, ուր պետության նախագահը, բնականաբար, բանակի հրամանատարությունից պահանջել է պատրաստ լինել ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը: Այնուհետև պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը զեկուցել է 2009 թվականին բանակում և հատկապես սպառազինության նորացման ասպարեզում կատարված աշխատանքների մասին, մանրամասն թվարկելով, թե անցած տարվա ընթացքում շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ինչպիսի՞ սպառազինություն է ձեռք բերել Ադրբեջանի բանակը:
Այնուհետև երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը հավաստիացրել են ներկաներին, որ Ադրբեջանի բանակն ու ժողովուրդը համախմբված են նախագահի շուրջը:
Այսինքն, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքները զավթելու, ԼՂՀ շուրջ ստեղծված անվտանգության գոտում ամեն ինչ ավերելու մեջ (կարծես մենք են հողին հավասարեցրել Ջուղայի խաչքարերի հազարամյա անտառը), և հերթական անգամ հայտարարել, որ Ադրբեջանը □չի կարող հանդուրժել նման դաժանությունն ու անարդարությունը□: Իսկ թե բոլորիս հայտնի մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության նոր սպառազինության մասին Բաքվում ինչո՞ւ են ապրիլի 24-ի անմիջապես նախօրեին հիշել, երբ Երևանում մարդիկ տխուր խոհերով տարված արդեն բռնում էին Ծիծեռնակաբերդի բարձունքի ճանապարհը, ինքնին հասկանալի է:
Սակայն անհասկանալի է խորհրդակցության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի տարածած տեղեկատվությունը, ուր անընդհատ խոսք է գնում այնպիսի բաների մասին, որպիսիք Ադրբեջանի ո՛չ նախագահը և ո՛չ էլ պաշտպանության նախարարը չեն ասել:
Սաբիրօղլուն հայտարարում է. «Ըստերևույթին, ստիպվածենքվերստինկրկնել. Հայաստանիքաջությունըչիբավարարիմիայնակպատերազմվարել» և հավաստիացնում է, թե միջազգային փորձագետներն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցությունը համարում են կարևոր իրադարձություն, որին արձագանքել է ողջ աշխարհը և որ ժամանակակից սպառազինությամբ և ծանր տեխնիկայով զինված բանակի, մարտական բարձր ոգու, և ամենագլխավորի՝ նախագահի ու ժողովրդի միասնության շնորհիվ «ԱդրբեջանիկողմիցիրտարածքներիազատագրմանօպերացիանսկսվելուդեպքումՀայաստանիպարտություննանխուսափելիէ»: Ահա այսպիսին է Էլդար Սաբիրօղլուի տպավորությունը հարազատ գերատեսչությունում կայացած խորհրդակցությունից: Սակայն...
Հայաստանի անխուսափելի պարտության մասին իր նախարարը նույնիսկ չի ակնարկում, այլ ելույթի սկզբում ընդամենը նշում է, որ □ՏարածաշրջանիռազմաքաղաքականբարդիրավիճակըԱդրբեջանիՀանրապետությանըպարտադրումէզավթվածհողերիազատագրման, երկրիինքնիշխանությանևտարածքայինամբողջականությանպահպանմաննպատակովբարձրացնելզինվածուժերիմարտականհնարավորությունները□: Ապա թվարկելով, թե սպառազինության ինչ տեսակների ձեռք բերման վրա է ծախսվել հիշյալ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլարը, ելույթի վերջում Ադրբեջանի նախագահին հավաստիացնում է, որ բանակի հրամանատարությունը □պատրաստէպատվովկատարելբանակիշինարարությանասպարեզումՁերառաջադրածբոլորխնդիրները»: Հատուկ մամուլի ծառայության ղեկավարի համար կրկնում ենք. □Բանակի շինարարության ասպարեզում»: Իլհամ Ալիևն էլ տալիս է համապատասխան հանձնարարական. «Մենքպետքէայնպեսանենք, որպետքեղածպահինետվերադարձնենքմերհողերը»: Ընդամենը այսքանը...
Տարված ցանկալին իրականի տեղ ներկայացնելու մոլուցքով և պարտադրված լինելով ադրբեջանական ժողովրդի մոտ ինչ-որ կերպ արդարացնել իրենց իսկ սանձազերծած պատերազմում կրած ծանր պարտությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության քարոզչական օղակները և ընդհանրապես՝ պետական ողջ քարոզչամեքենան շարունակում են վաղուց մաշված ձայնասկավառակը պտտել, ակնարկելով պատերազմում հայկական կողմին օգնած խորհրդավոր ինչ-որ երրորդ ուժի մասին, բայց անգամ վախենում են արտասանել այդ պետության անունը: Եվ զուգահեռաբար անընդհատ շեփորահարում են ամեն տարի մեծագումար սպառազինություն ձեռք բերելու մասին ու անվերապահ տոնով կանխորոշում հավանական մարտական գործողությունների ելքը, փորձելով փոքր-ինչ բարձրացնել իրենց բանակի ոգին: Սակայն գնդապետ-լեյտենանտ Է. Սաբիրօղլուն չի կարողանում հասկանալ, որ սուտ ու կեղծիք տարածելով և քարոզչական էժան ու մաշված հնարքներով հնարավոր չէ վախեցնել հայրենի հողի համար մղված պատերազմում հաղթած մի ողջ ժողովրդի:
Իսկ զազրախոսությամբ զբաղվելու և հայկական բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի մասին մտավարժանքներ ու դատողություններ անելու փոխարեն, Սաբիրօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թող զբաղվեն սեփական բանակի անթիվ հոգսերով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հերթական հայտարարության մասին
Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման, ս. թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացել է զինված ուժերի շինարարությանը վերաբերվող խորհրդակցություն, ուր պետության նախագահը, բնականաբար, բանակի հրամանատարությունից պահանջել է պատրաստ լինել ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը: Այնուհետև պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը զեկուցել է 2009 թվականին բանակում և հատկապես սպառազինության նորացման ասպարեզում կատարված աշխատանքների մասին, մանրամասն թվարկելով, թե անցած տարվա ընթացքում շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ինչպիսի՞ սպառազինություն է ձեռք բերել Ադրբեջանի բանակը:
Այնուհետև երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը հավաստիացրել են ներկաներին, որ Ադրբեջանի բանակն ու ժողովուրդը համախմբված են նախագահի շուրջը:
Այսինքն, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքները զավթելու, ԼՂՀ շուրջ ստեղծված անվտանգության գոտում ամեն ինչ ավերելու մեջ (կարծես մենք են հողին հավասարեցրել Ջուղայի խաչքարերի հազարամյա անտառը), և հերթական անգամ հայտարարել, որ Ադրբեջանը □չի կարող հանդուրժել նման դաժանությունն ու անարդարությունը□: Իսկ թե բոլորիս հայտնի մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության նոր սպառազինության մասին Բաքվում ինչո՞ւ են ապրիլի 24-ի անմիջապես նախօրեին հիշել, երբ Երևանում մարդիկ տխուր խոհերով տարված արդեն բռնում էին Ծիծեռնակաբերդի բարձունքի ճանապարհը, ինքնին հասկանալի է:
Սակայն անհասկանալի է խորհրդակցության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի տարածած տեղեկատվությունը, ուր անընդհատ խոսք է գնում այնպիսի բաների մասին, որպիսիք Ադրբեջանի ո՛չ նախագահը և ո՛չ էլ պաշտպանության նախարարը չեն ասել:
Սաբիրօղլուն հայտարարում է. «Ըստ երևույթին, ստիպված ենք վերստին կրկնել. Հայաստանի քաջությունը չի բավարարի միայնակ պատերազմ վարել» և հավաստիացնում է, թե միջազգային փորձագետներն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցությունը համարում են կարևոր իրադարձություն, որին արձագանքել է ողջ աշխարհը և որ ժամանակակից սպառազինությամբ և ծանր տեխնիկայով զինված բանակի, մարտական բարձր ոգու, և ամենագլխավորի՝ նախագահի ու ժողովրդի միասնության շնորհիվ «Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրման օպերացիան սկսվելու դեպքում Հայաստանի պարտությունն անխուսափելի է»: Ահա այսպիսին է Էլդար Սաբիրօղլուի տպավորությունը հարազատ գերատեսչությունում կայացած խորհրդակցությունից: Սակայն...
Հայաստանի անխուսափելի պարտության մասին իր նախարարը նույնիսկ չի ակնարկում, այլ ելույթի սկզբում ընդամենը նշում է, որ □Տարածաշրջանի ռազմաքաղաքական բարդ իրավիճակը Ադրբեջանի Հանրապետությանը պարտադրում է զավթված հողերի ազատագրման, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման նպատակով բարձրացնել զինված ուժերի մարտական հնարավորությունները□: Ապա թվարկելով, թե սպառազինության ինչ տեսակների ձեռք բերման վրա է ծախսվել հիշյալ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլարը, ելույթի վերջում Ադրբեջանի նախագահին հավաստիացնում է, որ բանակի հրամանատարությունը □պատրաստ է պատվով կատարել բանակի շինարարության ասպարեզում Ձեր առաջադրած բոլոր խնդիրները»: Հատուկ մամուլի ծառայության ղեկավարի համար կրկնում ենք. □Բանակի շինարարության ասպարեզում»: Իլհամ Ալիևն էլ տալիս է համապատասխան հանձնարարական. «Մենք պետք է այնպես անենք, որ պետք եղած պահին ետ վերադարձնենք մեր հողերը»: Ընդամենը այսքանը...