Լրահոս

02.05.2010 22:23


Դավութօղլուն հերթական անգամ հայ-թուրքական գործընթացը կապել է ԼՂ հակամարտության հետ

Դավութօղլուն հերթական անգամ հայ-թուրքական գործընթացը կապել է ԼՂ հակամարտության հետ

Մայիսի 2-ին Օքսվորդում, ելույթ ունենալով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոփոխվող աշխարհում» խորագրով խորհրդաժողովում, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման համար անհրաժեշտ է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին' Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ «ձգտում է ինտեգրվել բոլոր հարևանների հետ»:

«Սակայն միայն հայ-թուրքական սահմանի բացումը դեռևս բավարար չէ: Մենք նաև ցանկանում ենք, որպեսզի բացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ըստ «Anadolu»-ի

Այս խորագրի վերջին նյութերը