Լրահոս

03.05.2010 00:23


ՌԴ ԱԳՆ. «Ադրբեջանը պաշտոնապես չի առաջարկել Անկարային միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբին»

«Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն Ադրբեջանից պաշտոնական առաջարկ չի ստացել' Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի  ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահող երկրների կազմին միանալու հարցում»,– ադրբեջանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

-Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկը, այդպիսի առաջարկ չի ստացել: Ամեն դեպքում, որպեսզի այդպիսի խոսակցություն ծավալվի պրակտիկ հարթությունում, պետք է հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը: Բացի դրանից, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացումը սառեցված է, հազիվ թե այդպիսի համաձայնություն ակնկալվի,-ասել է նա:

 

Այս խորագրի վերջին նյութերը