Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հետ:
ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին' «Շանհայ Էքսպո 2010»-ի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար եւ շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադաձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահության մեծացմանը:
Կողմերը գոհունակությամբ առձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի եւ կրթության բնագավառներում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվե են մեծ հաջողությամբ: Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ-չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել' որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերրությունները:
Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայություն է:
Հայաստանի եւ Չինաստանի նախագահները վստահեցրել են, որ պատրաստ են լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու գործում:
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հու Ձինթաոյի հետ