Ռուսաստանը դեմ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ Իրանի առաջարկին։ Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
-Նման հանդիպմանը մենք դեմ չենք։ Եթե այդպիսի հանդիպում տեղի ունենա, պետք է սպասել դրա արդյունքներին, այնուհետև խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի միջնորդության մասին,-ասել է Նեստերենկոն' մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջնորդ դառնալու Իրանի առաջարկությունը։
Նա նշել է, որ ներկա փուլում ղարաբաղյան կարգավորման գործընթացում Իրանի մասնակցության առաջարկը վերաբերում էր միայն եռակողմ հանդիպում անցկացնելուն։
Ռուսաստանը դեմ չէ

Ըստ «РИА Новости»-ի